
Հարկադիր կատարման փուլում արտոնությունից օգտվելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս
Հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունը հարկադիր կատարման փուլում կգործի մինչև ս․թ․ հուլիսի 6-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում է Հարկադիր կատարման ծառայությունը։
Վճարումներ կարող եք իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների միջոցով։
«Անձնական գրասենյակում հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել