HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։

«Մասնավորապես՝

-սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով,

- խոհանոցում, առկա արհեստական օդափոխության համակարգը գտնվել է ոչ նորոգ վիճակում,

- չի եղել անձնակազմի համար հանդերձարան,

- խոհանոցի, նաև սննդամթերքի պահեստային հատվածի հատակը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա դրենաժը խցանված է եղել, որտեղից ջրի արտահոսք է տեղի ունենեցել,

- խոհանոցի պատերը, աշխատանքային մակերևույթները, մասնավորապես պահարանները, դարակաշարերը, լվացարանը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից։

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter