HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի կրթամշակութային 4 կառույց կֆինանսավորվի ԿԳՄՍՆ-ի կողմից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները:

«Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները.

  • Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն,
  • Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ,
  • Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն,
  • «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:

Մրցույթն անցկացվել է «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում:

Դրամաշնորհը նախատեսված է հետևյալ մրցութային անվանակարգերով՝

  • կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
  • կրթական, կրթամշակութային դասընթացներ,
  • հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter