HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում մայիսի 31-ին` կեսօրից հետո, հունիսի 1-ի գիշերը և երեկոյան, հունիսի 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 31-ին, հունիսի 2-ին, 4-5-ին կեսօրից հետո, 1-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, հունիսի 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter