HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ոստիկանական ծառայողական ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի մայիսի 30-ին ժամը՝ 18:15-ին, ՆԳՆ ոստիկանության ծառայողի կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ Երևանի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի հատվածում, որտեղ իրականացվել են անհնազանդության բողոքի ակցիաներ, ծառայություն իրականացնելու ընթացքում անհայտ անձը, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ոստիկանության ծառայության բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ, նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ, պատռել է ծառայողական ավտոմեքենայի անիվը:

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter