HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ չափումների միասնականության ապահովման նկատմամբ վերահսկողություն է իրականացվել «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 04451079) պատկանող լցակայանում (գործունեության հասցե՝ Վաղարշապատ Մանուշյան 4/4):

«Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորում: Բացի այդ, տնտեսվարողը մինչ ստուգումն իր գործունեությունն իրականացրել է շուկայականից ցածր գնով, սակայն ստուգումից հետո վաճառքի գինն էականորեն բարձրացրել է։

Միևնույն ժամանակ դարձյալ շուկայականից երկու անգամ ցածր գնով գործունեություն ծավալող Էջմիածին-Երևան մայրուղի 2/4 հասցեում գործող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 00848215) պատկանող լցակայանի աշխատակիցները փորձել են խոչընդոտել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսուչներին իրականացնել ստուգաչափված չափանոթով լիցքավորվող վառելիքի քանակի ստուգում` թերլիցքավորման առկայությունը պարզելու նպատակով։

Կատարվածը, բնականաբար, հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։

Խոչընդոտի հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության, և օրենքով սահմանված կարգով կիրականացվեն նոր ստուգումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter