HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզի աղետի գոտի

Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի։

ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղներից տուժած վայրերում։ Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։

Անահիտ Մանասյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ աղետի գոտում ծանոթացել են վնասված թաղամասերին, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter