
Սերոբ Տեր-Պողոսյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում
ԱՄՆ քաղաքացի, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի վրա համաներումը չի տարածվի: ԱԱԾ քննչական վարչությունը նախաքննության ընթացքում նրան առաջադրված մեղադրանքը՝ «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը», վերաորակել է ավելի խիստ՝ 8-ից 15 տարվա ազատազրկում նախատեսող հոդվածով:
Սերոբ Տեր-Պողոսյանն այժմ մեղադրվում է «14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ» կատարելու մեջ (ՀՀ Քր. օր.-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ եւ նույն հոդվածի 3-րդ մաս): «Հետքի» տեղեկություններով՝ մեղադրանքն արդեն հիմնավորվել է, եւ գործը շուտով կուղարկվի դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել