HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԷՖԵՍ․ Հայաստանում արդեն հասանելի են առողջության շվեյցարական և գերմանական երաշխիքները

Վճարովի բովանդակություն

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է՝ կնքելով միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչության համար ֆինանսապես և տեխնոլոգիապես հասանելի դարձրեցին համաշխարhային բժշկագիտության նվաճումները:

Մայիսի 29-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի կոնֆերանս սրահում ամփոփվեց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նիստը: Նիստն այլ հարցերի շարքում հաստատեց նաև առողջության ապահովագրության նոր պրոդուկտներ:

Նիստին մասնակցեցին

  1. Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին,
  2. Խորհրդի անդամներ Մասիս Վարդանյանը, Մխիթար Մելիք-Շահնազարյանը, Տիգրան Փինաջյանը, Վարդան Արամյանը,
  3. Հրավիրված մասնակից Դևի Խեչինաշվիլին,
  4. Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը և բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ։

«Ես ուրախ եմ, որ նորացված էՖԵՍ-ի գործունեության մեկնարկը նշմարվեց այսպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող պայմանագրերով, ինչն իմ ընկալմամբ Հայաստանը մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին», - ասաց Ջորջիո Կալլեգարին։

«Շնորհավորում եմ իմ բարեկամ ԷՖԵՍ-ի անձնակազմին և հաճախորդներին այս ապահովագրական ծառայությունները Հայաստան բերելու առիթով: Պետք է ասեմ, որ նման ծառայություններ մատուցվում են Վրաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից և ունեն մեծ պահանջարկ: Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների մտածելակերպը և աշխարհընկալումը մոտ են իրար, համոզված եմ՝ այս ծրագիրը հաջողության կարժանանա Հայաստանում ևս», -  կիսվեց իր մտքերով ապահովագրության միջազգային Էքսպերտ (Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ) Դևի Խեչինաշվիլին։

«Ընդամենը 22 տարի գործնական և անձնական հարաբերություններ, 4 ԲՈՒՀ, 18 գործուղումներ, բազմաթիվ նամակներ, և Swiss Re-ն ու Allianz-ը մեզ տալիս են իրենց անունից ստորագրելու իրավունք», - կատակեց Արևշատ Մելիքսեթյանը:

Հանդիսանալով միջազգային ապահովագրական համակարգի լիիրավ անդամ և ներկայացուցիչ՝ Ընկերությունն իր գործընկեր վերաապահովագրական ընկերությունների հետ համատեղ ներկայացնում է հետևյալ նոր պրոդուկտները

Oncocare with MSO (Medical Second Opinion) - Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից, ինչպես նաև Երկրորդ կարծիքի տրամադրում աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության հովանու ներքո և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ մշակվել է նոր պրոդուկտ, որը տրամադրում է ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Օնկոլոգիական հիվանդության ախտորոշման դեպքում տրամադրվում է 10,000-ից մինչև 60,000 Եվրո միանվագ հատուցում՝ ամսական սկսած 2,900 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց։

International Health առողջության ապահովագրության միջազգային փաթեթ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր մակարդակի առողջության ապահովագրության փաթեթ անհատների և ընտանիքների համար, որը գործում է ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ աշխարհում և ամսական սկսած 47,000 ՀՀ դրամից տրամադրում է 2,000,000 եվրոյի ծածկույթ առողջապահական գրեթե բոլոր բնագավառներում՝ տարեկան բուժզննումից մինչև օնկոլոգիական հիվանդությունների բուժում։

Նոր ծառայությունների վաճառքը նախատեսվում է մեկնարկել հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ Ընկերությունն ընդունում է նախնական պատվերներ։

Բացի վերոնշյալ նոր պրոդուկտներից՝ Ընկերությունը առաջարկում է շուկայում ավանդական կամավոր ապահովագրության բոլոր տեսակներն ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար՝ առողջության ապահովագրությունից մինչև կիբեր պատասխանատվության ապահովագրություն: Ինչպես բուն ապահովագրական ծածկույթի, այնպես էլ դրանցում առկա ծառայությունների շրջանակի առումով բոլոր պրոդուկտները համալրված են նորույթներով։

ԷՖԵՍ ապահովագրական ՓԲԸ

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը լիցենզավորվել է 2023թ հուլիսի 25-ին՝ ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դասերով։ Կանոնադրական կապիտալը կազմում է 2.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը 2024 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23%-ը կամ կամավոր ապահովագրության շուկայի 44%-ը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է «Կարևորը դու ես» կարգախոսով՝ իր ռազմավարական զարգացման առանցքում դնելով յուրաքանչյուր հաճախորդի համար յուրովի առաջարկվող ծառայությունները։

Ընկերությունը հաճախորդների առաջ իր գլխամասային գրասենյակի դռները բացում է Զարոբյան 11 հասցեում (մուտքը Բաղրամյան 20-ից), իսկ առցանց ծառայությունները առաջարկում է www.efes.am կայքի միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter