HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ խորհրդակցությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ մայիսի 31-ին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Խորհրդակցությանը ներկա էին Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Մակսատ Կալիակպարովը, Ղրղզստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Բարիև Իրիսբեկը։

Ռուսաստանի և Բելառուսի տրանսպորտի փոխնախարարներ Դմիտրի Զվերևն ու Վալերի Վարենիչը խորհրդակցությանը մասնակցել են տեսակապի միջոցով։

Աշխատանքային ձևաչափով քննարկվել են նախորդ խորհրդակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։

Խորհրդակցության ժամանակ համաձայնեցվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզների»), ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ անդամ երկրների տրանսպորտի ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման, ԵԱՏՄ արտաքին սահմանին ավտոմոբիլային վերահսկողության տեղեկատվական ապահովման վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter