«Հրապարակ». ՀՀԿ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին
ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են՝ բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ գործադիր մարմնի, այդ թվում եւ՝ այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների եւ փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացել են ասել, առավել հավանական է՝ ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:
Թերթը հիշեցնում է, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների՝ Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության եւ գիտության փոխնախարար, եւ Ներսես Զուլոյանի՝ առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաեւ այն հարցը, թե մնում են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել