
ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել են մասնագիտական վարժանքներ
Մայիսի 29-31-ը ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվականից։
Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։
Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել