HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Մայիսի 31-ին՝ ժամը 15:40-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Խ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և շրջվել․ վարորդին և ուղևոր Կ․ Ղ․-ին (ծնված 1976 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
 
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter