
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, մաղթել խաղաղություն և բարգավաճում և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդվի հայ-իտալական միջպետական հարաբերություններին՝ դրանք ծառայեցնելով երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել