HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզի աղետի գոտի. ԱԳՆ

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակին: Հայտնում է ԱԳն մամուլի ծառայությունը:

«Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են աղետից տուժած տարածքներում վնասի ծավալներին և ներկայումս ընթացող աշխատանքներին` ուղղված աղետի հետևանքների վերացմանը:

Արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի ղեկավար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղում ներկայացրեցին նախնական տվյալներ աղետի գոտում՝ ինչպես վնասված, այնպես էլ ոչնչված ենթակառուցվածքների, բնակելի շենքերի և տների վերաբերյալ: Տեղի է ունեցել նաև ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև աղետի հետևանքների հաղթահարմանն ուղղված կարիքների վերաբերյալ քննարկում»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter