«Ժողովուրդ». մարդկանց ստիպում են հանգստանալ ռեժիմին պատկանող տեղական հանգստավայրերում
Այս օրերին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժում է (կամ առնվազն հետաձգում) քաղաքացիներին, այդ թվում եւ՝ երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը: Տեղում պատճառաբանում են, թե չկան բավարար թվով նոր անձնագրեր: Սակայն թերթին լուրեր են հասել, որ հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս բերել:
Հայտնի է, որ այս սեզոնին նման անձնագրեր հարկավոր են Հայաստանից դուրս հանգստի մեկնելու համար: Մինչդեռ կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, որտեղ անհամեմատ էժան է ու հարմարավետ, այլ Հայաստանում: Այլ կերպ ասած՝ անուղղակի կերպով մարդկանց մղում են ՀՀ-ում ռեժիմի ներկայացուցիչներին պատկանող հանգստավայրերում աստղաբաշխական գումարներ ծախսելու: Ոստիկանութան լրատվական ծառայությունից, սակայն, հերքել են այս լուրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել