HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2023 թվականին պետական բյուջեից հատկացվել է 25.3 մլրդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս: Այս մասին, ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Նախարարության եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերը կազմել են 1.35 մլրդ դրամ, իսկ փաստացին՝ 1.33 մլրդ դրամ կամ 98.5 տոկոս:

Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում իր ղեկավարած կառույցի իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, դրանց համար ծախսված ֆինանսական հատկացումներն ու կատարողականները, չկատարված միջոցառումների պատճառները:

Պատգամավորները մի շարք հարցեր են տվել նախարարին, որոնք վերաբերում էին բջջային կապի որակին, ընթացիկ տարվա բյուջետային հատկացումներին, ՀՀ տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանը, ՏՏ ոլորտի միտումներին՝ պայմանավորված երկրում իրականացվող հարկային քաղաքականությամբ ու այդ բնագավառի ընկերությունների տեղափոխմամբ այլ երկրներ, մասնավորապես՝ Վրաստան:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարվա բյուջեն կազմել է 1 մլրդ 119,4 մլն դրամ, կատարողականը՝ 96,7 տոկոս:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի ներկայացմամբ հանձնաժողովի՝ 2023 թվականի հիմնական բյուջեի ծավալը եղել է 594 մլն 829 հազար դրամ, կատարողականը կազմել է 98,6 տոկոս:

2023 թվականին Կադաստրի կոմիտեի պլանավորված բյուջեն եղել է 4 մլրդ 347 մլն դրամ, որն օգտագործվել է: Տարեկան ճշտված նախահաշիվը եղել է 4 մլրդ 395 մլն դրամ, եւ, ըստ էության,Կադաստրի կոմիտեի կողմից բյուջեի կատարողականը կազմել է 98.9 տոկոս:

«Մեր կողմից մատուցված ծառայությունների արդյունքում հավաքագրվել եւ պետական բյուջե է մուտք արվել շուրջ 7 մլրդ 657 մլն դրամ: Այսինքն՝ 3 մլրդ 310 մլն դրամ դրական դինամիկա ենք ցույց տվել 2023 թվականի ընթացքում»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

2023 թվականին Քաղաքաշինության կոմիտեին պետական բյուջեով հատկացվել է 22,9 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 17,7 մլրդ դրամ կամ 77,4 տոկոս. ասել է կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Ըստ նրա՝ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 1 մլրդ 881 մլն դրամի չափով ֆինանսավորվել են մի շարք ծրագրային ուղղություններ: Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ տեղայնացման ծախսերը կազմել են 134,9 մլն դրամ, շենքերի եւ շինությունների մատչելիության եւ անձնագրավորման ծախսերը՝ 146,4 մլն դրամ, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծախսերը՝ 374,6 մլն դրամ, կապիտալ շինարարական ծրագրային ծախսերը՝ 528,7 մլն դրամ: Կոմիտեի պահպանման ծախսերը կազմել են 696,6 մլն դրամ:

Զեկուցողի տեղեկացմամբ մշակվել են Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի ընդհանուր 150 բնակավայրերի 14 փաստաթուղթ:

Կապիտալ շինարարական ծրագրային ծախսերի կատարողականը կազմել է 75,8 տոկոս: Կոմիտեի պահպանման ծախսերի ուղղությամբ բյուջեն կատարվել է 92,4 տոկոսով:

Եղիազար Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter