HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պաղեստինամետ ցուցարարները Ստամբուլում SOCAR-ի գրասենյակի մոտ բողոքի ցույց են իրականացրել

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Ստամբուլի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել պաղեստինամետ ակտիվիստները: Ինչպես փոխանցում է TACC գործակալությունը, ընկերության աշխատակիցները չեն տուժել։

«Հիմա ամեն ինչ հանգիստ է։ Ավելի վաղ միջադեպ էր եղել, որոշ մարդիկ որոշակի գործողություններ էին ձեռնարկել։ Մեր աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Աշխատանքային օրն ավարտվեց, գրասենյակը փակ է»,- ռուսական պարբերականին հայտնել էր ընկերության ստամբուլյան ներկայացուցչության աշխատակիցներից մեկը։ 

Նա նաև չի բացառել, որ ընկերությունը հետագայում կարող է հայտարարություն անել միջադեպի հետ կապված:

Թուրքական Karar պարբերականը հայտնել էր, որ բողոքի ակցիայի պատճառն այն է, որ SOCAR-ը շարունակում է նավթ վաճառել Իսրայելին:

Ցուցարարները, որոնցից մի քանիսը կրում էին արաֆաթներ (արաբական ավանդական գլխաշոր) ու Պաղեստինի դրոշը, կարգախոսներ Էին վանկարկում ընկերության քաղաքականության դեմ։ Նրանք նաև կարմիր ներկ են լցրել SOCAR-ի գրասենյակի դռների ու պատերի վրա: Դրանից հետո մոտ մեկ տասնյակ մարդ փորձել է ներս մտնել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հանգստացրել է ցուցարարներին ու բողոքի ակցիան ավարտվել է։

Թուրքական պարբերականը հայտնում է, որ ակտիվիստների այս խումբն ավելի վաղ արդեն բողոքի ակցիաներ էր անցկացրել թուրքական ընկերությունների գրասենյակների մոտ, որոնք, նրանց կարծիքով, առևտուր են անում Իսրայելի հետ:

Լուսանկարը՝ Karar պարբերականից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter