HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ընդդեմ Ծառուկյանի

Թերթին հայտնի է դարձել, որ կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) դիմումը, գտել է, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը խախտել է «Բարեգործության մասին» օրենքը:

Ըստ թերթի աղբյուրների՝ կառավարությունը դիմել է կապի եւ տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ «Ծառուկյան» հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել: Խնդրի մասին զեկուցել են նաեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովին, ուր եւս Պալաչը դիմել էր: Վերջինիս պատկանող «Քինգ Դելյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, թերթին հայտնել է, որ որեւէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեեւ սպասում է դրան:

Դալլաքյանը նաեւ հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երեւան մայրուղին եւ վերսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Ինքը՝ Պալաչը, ըստ Դալլաքյանի, դեռ Հայաստան չի վերադարձել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter