
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին. Բորել
Ռուսական ռազմական տեխնիկաներում օգտագործվում են դետալներ, որոնք արտադրվում են արևմտյան երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Մեծ Բրիտանիայում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը ապացույցներ չունի, որ Չինաստանը զենք է մատակարարում ռուսական կողմին։
«Չինաստանը պարտավորվել է զենք չմատակարարել Ռուսաստանին, և մենք ապացույցներ չունենք, որ դա տեղի է ունենում: Բայց զենքի և զենք չհամարվող բանի միջև հստակ սահման չկա, քանի որ կան բաներ, որոնք կարող են երկակի նշանակություն ունենալ»,- Սինգապուրում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Ժոզեպ Բորելը։
ԱՄՆ Պետքարտուղարությունը 2023 թվականի փետրվարին Չինաստանին մեղադրել էր Ռուսաստանին ոչ մահացու ռազմական օգնություն տրամադրելու մեջ։ Վաշինգտոնում նշել էին, որ Պեկինն ուսումնասիրում է Մոսկվային զենք մատակարարելու հնարավորությունը։ Ժոզեպ Բորելն այն ժամանակ խնդրել էր ՉԺՀ-ին զենք չմատակարարել ՌԴ-ին։ Ինչպես նշում է The Washington Post-ը, Չինաստանի իշխանությունները հրաժարվել են զենքի մատակարարումից` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգից հետո:
Լուսանկարը՝ Yves Herman/Reuters
Մեկնաբանել