HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայտնի են Իրանի նախագահի առաջին թեկնածուների անունները

Ինը թեկնածուներ պաշտոնապես գրանցվել են Իրանում նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Գրանցման գործընթացը մեկնարկել հինգշաբթի օրվանից: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը։

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են Մեջլիսի (խորհրդարանի) նախկին ղեկավար Ալի Լարիջանին, Իրանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ և 2021 թվականին տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններում միակ ռեֆորմիստ թեկնածու Աբդոլնասեր Խեմմաթին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Իրանի խորհրդարանի երկու պատգամավորներ Մոհամադ Սաբաղիանը և Աբբաս Մոգթադային, ինչպես նաև 4 նախկին խորհրդարանականներ ՝ Մուստաֆա Կավակբիանը, Գոդրաթ Ալի Խաշեմթիանը, Մահմուդ Ահմադի Բիղաշը Մոհամադ Խոշչեխրեն։

Մայիսի 30-ին սկսվել է նախագահական թվով 14-րդ ընտրությունների թեկնածուների գրանցումը։ Այն կտևի մինչև հունիսի 3-ը։ Հունիսի 4-ից թեկնածությունները մեկ շաբաթ կքննարկվի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից՝ երկրի նախագահի պաշտոնին հավակնորդի որակավորմանը համապատասխանելու համար: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին:

Լուսանկարը՝ Tehran Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter