
Թուրքիայի պաշտպանության նախարարը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրեն
Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նրա խոսքով՝ թուրքական կողմը աջակցում է «այդ ուղղությամբ անկեղծ ջանքերին և ցանկանում օր առաջ հասնել դրական արդյունքի»։
«Ինչպես ընդգծել է մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խմբ.), խաղաղության հասնելու համար պետք է օգտվել պատմական հնարավորությունից։ Դրական եմ ընդունում Փաշինյանի հայտարարությունները»,- ընդգծել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվել, ինչպես իր երկրի, այնպես էլ հասարակության համար ու իրատեսական մոտեցում ունի»։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել