HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել Է Ադոլֆ Հիտլերի հետ:

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ ռուսական լայնածավալ ներխուժումը Ուկրաինա նման է Երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց ավելի փոքր մասշտաբներով: Զելենսկին խոսել է «ռուսական ֆաշիզմի գաղափարախոսության» մասին։

Զելենսկին կարծում է, որ Պուտինի դաժան «մեթոդները», որոնք ներառում են «զանգվածային մահապատիժներ, հուղարկավորություններ և բռնաբարություններ», համեմատելի են նացիստական Գերմանիայի կողմից պատերազմի վարման հետ: Զելենսկին ընդգծել է, որ 2022 թվականին Կիևի վրա հարձակման ժամանակ ռուս զինվորականները «նույնիսկ օգտագործել են այն նույն երթուղիները, ինչ ժամանակին Հիտլերի բանակը»։

Զելենսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, ապա Պուտինը կձգտի հետագայում ևս վերաձևել Եվրոպայի սահմանները՝ հարձակվելով այլ երկրների վրա։ «Ես Պուտինին խելագար չեմ համարում։ Նա վտանգավոր է: Դա շատ ավելի սարսափելի է: Հասկանո՞ւմ եք, նա կանգ չի առնի»,- նշել է Զելենսկին՝ բնորոշելով Ռուսաստանի նախագահին։

Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները «անիրատեսական» են, իսկ Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը «ծուղակ» կլիներ, քանի որ Պուտինին, ըստ Ուկրաինայի նախագահի, «չի կարելի հավատալ»։

Զելենսկին այն կարծիքին է, որ Մոսկվան կօգտվի ռազմական գործողությունների ցանկացած դադարից, որպեսզի «ամրապնդի իր մկանները մարտի դաշտում», ու վաղ թե ուշ նոր հարված կհասցնի:

Կոլաժը՝ The Hill-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter