HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը Շվեյցարիայում չի մասնակցի խաղաղության գագաթնաժողովին

Չինաստանի իշխանությունները Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի կազմակերպիչներին տեղեկացրել են, որ չեն մասնակցի այդ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների:

Գործակալության անանուն զրուցակիցների խոսքով՝ մասնակցությունից հրաժարվելու պատճառ է դարձել այն, որ խաղաղության գագաթնաժողովը չի համապատասխանում Չինաստանի տեսանկյունից անհրաժեշտ մի շարք պահանջներին։ Մասնավորապես, ՉԺՀ-ն պնդում է, որ գագաթնաժողովին պետք է հավասարապես մասնակցեն ինչպես Ուկրաինան, այնպես էլ՝ Ռուսաստանը։

Reuters-ը հիշեցնում է, որ մայիսի 30-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ խաղաղության կոնֆերանսը, որին կմասնակցեին Ռուսաստանն ու Ուկրաինան, կարող էր կազմակերպել Չինաստանը։

Գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերը, տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում:

Ուկրաինան Չինաստանին դեռ հունվարին էր հրավիրել մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին: Մայիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել էր ուղերձ, որը տեսագրվել էր Խարկովում ավերված շենքի ֆոնին։ Այնտեղ նա Չինաստանի ու Միացյալ Նահանգների առաջնորդներին կոչ էր արել մասնակցել գագաթնաժողովին։

Ինչպես ենթադրվում է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես չի ժամանի գագաթնաժողովին՝ ընթացող ընտրարշավի պատճառով։ Սպիտակ տանը հավաստիացրել են, որ ԱՄՆ ներկայացուցիչները կմեկնեն Շվեյցարիա, սակայն թե ով կգլխավորի պատվիրակությունը, դեռ հայտնի չէ։

Ռուսաստանը խաղաղության գագաթնաժողովին հրավիրված չէ։ Թե արդյոք Հայաստանը կմասնակցի այս հանդիպմանը, հայտնի չէ։

Լուսանկարը՝ Li Xueren/Xinhua/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter