«Չորրորդ ինքնիշխանություն». է՞լ ինչ են արտահանում
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաների համաձայն՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է 20 միլիոն դոլարի թռչող սարք:
«ՉԻ»- Գյումրիի տեխնոպարկն, ինչպես հայտնի է, առայժմ տիեզերանավեր եւ ինքնաթիռներ չի արտադրում, ուստի փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչ թռչող սարքի արտահանման մասին է խոսքը: Տեսականորեն այստեղ երկու տարբերակ կա: Առաջինը՝ մեր ավիաընկերություններից մեկը նեղն է ընկել ու ինքնաթիռներից մեկը վաճառել (պաշտոնական վիճակագրությունն էլ դա ներկայացնում է որպես արտահանման աճ), երկրորդ՝ «թռչող սարքերի արտահանում» տողով ԱՎԾ-ն ֆիքսել է Արմավիրի մարզից արտագնա աշխատանքի մեկնածներին: Իսկ թե ինչու 20 միլիոն դոլարի՝ պարզ է. երեւի մասնավոր տրանսֆերտների տեսքով այդքան գումար են ուղարկել Հայաստան: Այսպես թե այնպես հասկանալի է դառնում, թե ինչպես է կառավարությունը «խթանում արտահանումը»: Եթե այսպես շարունակվի, շատ շուտով Հայաստանում էլ «արտահանելու» բան չի մնա:
Մեկնաբանել