
Մահմուդ Ահմադինեժադը դարձյալ ցանկանում է դառնալ Իրանի նախագահ
2005-2013 թվականներին Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրած Մահմուդ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
«Ես վստահ եմ, որ երկրի բոլոր խնդիրները հնարավոր է լուծել ազգային ներուժի առավելագույն օգտագործման դեպքում»,- կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախկին նախագահը։
Ահմադինեժադն, որի խոսքերը մեջբերել է IRIB հեռուստաալիքը, իր առաջնահերթություններից մեկը անվանել է «աղքատության դեմ համալիր պայքարն ու ժողովրդի բարեկեցության ցուցանիշների բարձրացումը»:
Iran’s former president Mahmoud Ahmadinejad registered for the snap presidential election slated for June 28.
— Iran International English (@IranIntl_En) June 2, 2024
After registration, he told reporters that seeing the people’s economic problems convinced him to run.
Ahmadinejad was barred from running in the 2017 and 2021… https://t.co/zJRiK6fzE1 pic.twitter.com/xk9BJTTrij
2003-2005 թվականներին Ահմադինեժադը զբաղենում էր Թեհրանի քաղաքապետի պաշտոնը։ 2005 թվականին քաղաքական գործիչը հաղթեց նախագահական ընտրություններում՝ երկրորդ փուլում հավաքելով ընտրողների ձայների 61,75%-ը։ 2009 թվականին նա վերընտրվեց նույն պաշտոնում՝ հավաքելով ձայների 63%-ը։ Երկրի գործադիր իշխանության ղեկավարման տարիներին Ահմադինեժադը հայտնի դարձավ Արևմուտքի հանդեպ կոշտ քննադատությամբ և իրանական միջուկային ծրագրի զարգացման տեմպերի աճով:
Հենց նրա նախագահության օրոք Իսլամական Հանրապետության դեմ կիրառվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային պատժամիջոցները, ինչպես նաև Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից առավել կոշտ սահմանափակումները։ 2012 թվականին ԵՄ-ն հաստատեց իրանական նավթի մատակարարման էմբարգոն, որը լրջորեն հարվածեց Իրանի տնտեսությանը: Իրանի հաջորդ նախագահ Հասան Ռոհանին 2015 թվականին միջուկային գործարք կնքեց Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին։
2017 և 2021 թվականներին Ահմադինեժադն իր փաստաթղթերն էր ներկայացրել Իրանում նախագահական հերթական ընտրություններին մասնակցելու համար, սակայն նրա թեկնածությունը մերժվել էր Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: 2018 թվականի հունվարի 6-ին Ահմադինեժադը ձերբակալվել էր Իրանում 2017 թվականի վերջին և 2018 թվականի սկզբին տեղի ունեցած հակակառավարական ցույցերին աջակցելու համար: Պատճառը ցույցերի ժամանակ քաղաքական գործչի հայտարարություններն էին։
Լուսանկարը՝ Anadolu Ajansi
Մեկնաբանել