HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Սինգապուրում հանդիպել է Լլոյդ Օսթինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ:

«Հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Քննարկման առանցքային թեման Ուկրաինայի պաշտպանական կարիքներն են, ուկրաինական ՀՕՊ համակարգերի ուժեղացումը, F-16 ինքնաթիռների մատակարարումները, անվտանգության մասին երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զելենսկին։

Բանակցությունների մասին այլ մանրամասներ նա չի ներկայացրել։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ռուսաստանի Դաշնության տարածքում «ամերիկյան զենքով պաշտպանական հարվածների թույլատրման վերաբերյալ որոշում կայացնելու համար»: Պենտագոնը մայիսի 30-ին հաստատել էր, որ ամերիկյան վարչակազմը համաձայնեցրել է ամերիկյան զենքով Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական այն օբյեկտներին հարվածները, որոնցից կրակ է արձակվում Ուկրաինայի տարածքի վրա։

Լուսանկարը՝ Chad J. McNeeley/DoD/DVIDS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter