
Լիբերմանը պնդում է, որ Նեթանյահուն իրեն առաջարկել է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանն անցած հանգստյան օրերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից պաշտպանության նախարար դառնալու առաջարկ է ստացել: Այդ մասին Լիբերմանը հայտարարել է Ynet կայքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Նեթանյահուի վրա ուժեղ ճնշում է գործադրվում։
«Երկու անգամ նույն ծուղակը չեն ընկնում: Այլևս հնարավոր չէ որևէ բան շտկել։ Ես Նեթանյահուի օրոք եղել եմ պաշտպանության նախարար և հրաժարական եմ տվել։ Ինչի՞ պատճառով ես հեռացա. թերի հայեցակարգի պատճառով, սպառնալիքներին իսկապես դիմակայելու դժկամության պատճառով: Քանի դեռ Նեթանյահուն ղեկավարում է իշխանական բուրգը, իրավիճակը շտկելու ոչ մի հնարավորություն չկա»,- ասել է Լիբերմանը։
Այդուհանդերձ, «Լիկուդ» կուսակցության ղեկավարությունը հերքում է Լիբերմանի խոսքերն այն մասին, որ նա առաջարկ է ստացել ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը։
Լուսանկարը՝ Yonatan Sindel/Flash90
Մեկնաբանել