HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը բաց է ԱՄՆ-ի հետ ռազմական շփումների համար

Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ցզյունը կարծում է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն ավելի շատ «ռազմական փոխանակումների» կարիք ունեն: Նա այդ մասին նշել է Սինգապուրում ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք միշտ բաց ենք եղել փոխանակման և համագործակցության համար, բայց դա պահանջում է, որ երկու կողմերն էլ միմյանց ընդառաջ գնան։ <...> Մենք կարծում ենք, որ մեզ ավելի շատ փոխանակումներ են պետք հենց այն պատճառով, որ մեր զինվորականների միջև տարաձայնություններ կան»,- հայտարարել է Չինաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գերատեսչությունների գծով երկխոսությունը ժամանակավորապես դադարեցվել էր 2022 թվականին Չինաստանի որոշմամբ՝ Նենսի Փելոսիի, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, Թայվան կատարած այցի պատճառով։ 2023 թվականի դեկտեմբերի վերջին շփումները վերսկսվել էին։

Լուսանկարը՝ X/SecDef

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter