
Չինաստանը տիեզերական ապարատ է իջեցրել Լուսնի հակառակ կողմում
Չինական «Chang'e 6» զոնդի վայրէջքի և թռիչքի մոդուլը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում՝ բնահողի հավաքման առաքելության շրջանակներում։ Այդ մասին հայտնում է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA)։
Տիեզերական ապարատն արձակվել էր մայիսի սկզբին Չինաստանի հարավում գտնվող Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանից: Հունիսի 2-ի վաղ առավոտյան ապարատը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում՝ Հարավային բևեռ-Էյթքեն շրջանում։
Վայրէջքից հետո «Chang'e 6»-ը պետք է երկու օրվա ընթացքում Լուսնի հակառակ կողմի բնահողի նմուշներ հավաքի։ Ինչպես նշում է Xinhua գործակալությունը, նմուշների հավաքման համար ապարատն ունի հորատ և ռոբոտացված ձեռք։
Տիեզերական ապարատի առաքելության հաջողության դեպքում Չինաստանը կդառնա առաջին երկիրը, որը Լուսնկի հակառակ կողմից հավաքել և Երկիր մոլորակ է հասցրել բնահողի նմուշներ։
Լուսանկարը՝ Xinhua գործակալության
Մեկնաբանել