HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնել Սանոսյանն այցելել է աղետից տուժած բնակավայրեր

Աղետի 8-րդ օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը շարունակում է շրջայցեր կատարել աղետից տուժած բնակավայրեր, անձամբ հետևել վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին, զրուցել իրենց ունեցածը կորցրած բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Նախարար Սանոսյանն այսօր կրկին այցելել է աղետի օրը ամբողջությամբ ջրածածկված և տարհանված Քարկոփ բնակավայր։

Նախարարը շրջել է նաև Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում բնակավայրերում, հետևել այնտեղ կատարվող մաքրման աշխատանքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter