HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում հայտնաբերվել է որոնվող կոմպոզիտորի դին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սևանա լճում հայտնաբերվել է որոնվող Անահիտ Մնացականյանի դին։

«Հունիսի 1-ին՝ ժամը 12:23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է՝ բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։

Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գալստյանի գլխավորությամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար (2 մոտորանավակով) և 17 փրկարար:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում, կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 3-ին՝ ժամը 11։32-ին, ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա Մ-ի (ծնված 1999 թ) դին և դուրս բերվել։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter