HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2022-ի պետական բյուջեի կատարման ցուցանիշներն արտացոլել են իրական պատկերը․ Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: Տեղեկությունը փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Կառույցի ղեկավարը տեղեկացրել է, որ իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում` 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն ձեւավորելու նպատակով: «Բոլոր առումներով 2022 թվականի պետական բյուջեի կատարման ցուցանիշներն արտացոլել են իրական պատկերը»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշել է, որ իրականացված հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել է 113 անհամապատասխանություն` երեք, վեց եւ ինն ամիսների ու տարեկան բյուջեների կատարման վերաբերյալ: Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա ձեւավորվել են առաջարկություններ` հաշվեքննության ենթարկված մարմիններին տրամադրելու համար:

Իրականացվել են նաեւ ռիսկերի մեթոդաբանության հիման վրա  ընտրված թեմաների շրջանակում հաշվեքննություններ: Ըստ զեկուցողի` 12 հաշվեքննություն է ավարտվել 2023 թվականի ընթացքում, որոնցից 7-ը` կատարողական:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ բոլոր հաշվեքննությունների արդյունքներն ամփոփված են եղել ընթացիկ եզրակացություններում. դրանք ներկայացվել են խորհրդարանին, Կառավարությանը եւ հաշվեքննությանն ենթարկված մարմիններին:

Զեկուցողի խոսքով Հաշվեքննիչ պալատի ծրագրի գործունեության մյուս մասը վերաբերում է ներքին գործընթացներին եւ միջազգային համագործակցությանը:

Նշվել է, որ միջազգային համագործակցության համատեքստում Հաշվեքննիչ պալատն ունի մեկ պարտավորություն: ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված է, որ համատեղ վերահսկողության մեխանիզմների իրականացմանը պիտի մասնակցեն անդամ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինները: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` մասնակցության արդյունքում ձեւավորվել են եզրակացություններ եւ կարծիքներ, որոնք ներկայացվել են ԵԱՏՄ բարձրագույն մարմնին:

2023 թվականին վերանայվել է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը: Նախկինում գործող 10 կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն ձեւավորվել են հաշվեքննություն  իրականացնող կառուցվածքային վեց  եւ մեկ նոր ստորաբաժանումներ: Փոփոխության է ենթարկվել նաեւ պաշտոնների անվանացանկը:

Զեկուցողն անդրադարձել է 2023 թվականին Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված եւ հրապարակված միջնաժամկետ հաշվետվության առաջնահերթություններին: Անդրադառնալով 2023 թվականի ռազմավարության միջոցառումների իրականացմանը` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 4 հիմնական նպատակներ են եղել ձեւավորված` իրավական դաշտի բարելավվում, հաշվեքննության ազդեցության բարելավվում, մասնագիտական կարողությունների եւ հաշվեքննությունների հմտությունների արդիականացում եւ հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված հաղորդումը»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter