
Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ԲԴԽ անդամ ընտրվեց
2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Ինչպեղ հաղորդում է դատական դեպարտամենտը, քվեարկությանը մասնակցել է 233 դատավոր։ Ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել