
Հունիսի 3-20-ը Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն փակ է լինելու Երևանի Բաղյան փ. - Գայի պ. խաչմերուկից մինչև Բաղյան փ. - Գյուրջյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել