
«Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հատուկ նշանակության ուժերի զորավարժությունը
Հունիսի 3-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։
Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը: Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Մեկնաբանել