HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Սլովենիա-Հայաստան. թիմերը նախկինում չեն հանդիպել

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կմեկնարկի Սլովենիա-Հայաստան ընկերական մրցավեճը: 

Սլովենացիների համար այս հանդիպումը նախապատրաստություն է հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որին թիմը մասնակցելու իրավունք է ձեռք բերել նախընտրական փուլի արդյունքներով: Սլովենիան ընդգրկվել է «Եվրո-2024»-ի «C» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիան, Սերբիան եւ Անգլիան: Իսկ Հայաստանի ընտրանին այս հանդիպումով նախապատրաստվում է Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությանը, որը կմեկնարկի սեպտեմբերին:

Ալեքսանդր Պետրակովի թիմը Սլովենիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Գեւորգ Տարախչյան - «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արթուր Միրանյան - «Նոա»

Ինչպես արդեն հայտարարել է ՀՖՖ-ն, Սլովենիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, մրցավարի օգնականներ՝ Նիկոս Էղլեզուն եւ Մարիոս Դիմիտրադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Դեյան Բելաժիչն է Սլովենիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Սլովենիան ազգային հավաքականների մակարդակով մինչ այս երբեւէ չեն հանդիպել:

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 95-րդ տեղը, իսկ Սլովենիան 57-րդն է: 

Այս խաղից հետո մեր ընտրանին ամսի 7-ին Երեւանում կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter