
Օձերն անհանգստացնում են
Հուլիսի 17-ին Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բակում օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Նշված տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Նույն օրը՝ ժամը 23.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան 77/1 տան բակում օձ կա, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Մասնագետը, շրջակա տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել