
Ինչպես է հնչում արհեստական բանականությունը․ Krisp-ն ընդդեմ աղմուկի ու ակցենտի
Եթե դուք չեք հասցնում պատասխանել զանգերին կամ ձեզ միշտ ամենաանհարմար իրավիճակում են զանգում, ձեզ կարող է օգնել ձեր երկրորդ` «արհեստական ես»-ը:
Microsoft և Truеcaller ընկերությունները ներկայացրել են նոր հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել ձեր ձայնով խոսող AI օգնական: Պատկերացրեք՝ մասնակցում եք ինչ-որ կարևոր գործնական հանդիպման, ու ձեզ անընդհատ զանգում են: Դժվար է հասկանալ` ձեզ հրատապ հարցով են զանգում, հերթական սոցհարցումն են անցկացնում, թե շփոթել են հեռախոսահամարը:
Արհեստական բանականությունը կպատասխանի զանգին, կասի, որ ավելի ուշ կզանգեք, հարցուփորձ կանի, թե որքան հրատապ է հարցը: Ու սա կհնչի ձեր ձայնով:
Նոր էպիզոդում պատմել ենք, թե ինչպես է արհեստական բանականությունն աշխատում ձայնի հետ, խոսել ենք հայկական Krisp ընկերության նոր հնարավորությունների, ձայնի մշակման ու աղմուկի վերացման գործիքների մասին։
Մեկնաբանել