HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանն ազատվել է աշխատանքից ծառայողական քննության արդյունքում: Կոտայքի  մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության  կապիտան  Արշակ Դավթյանին և հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Խաչատուր Մարգարյանին հայտարարվել  է նկատողություն, իսկ նույն բաժնի  հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Ավետիսյանին՝ խիստ նկատողություն:

Միհրան Պողոսյանի հրամանով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության  մայոր Վարդան Մնացականյանն  ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի  պետ, արդարադատության  փոխգնդապետ Լևոն Դանիելյանը նշանակվել է Արարատի մարզային բաժնի պետի պաշտոնում:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  բաժնի պետ, արդարադատության  գնդապետ Հակոբ Հակոբյանը փոխադրման կարգով  նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի պետ, վերջինիս պաշտոնում նշանակվել է Երևան քաղաքի  Ավան և Նոր-Նորք բաժնի պետ, արդարադատության կապիտան  Վարդան  Վարդանյանը: Երևան քաղաքի Շենգավիթ  բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ  Էդվարդ Իսկանդարյանը  նշանակվել է Ավան և Նոր-Նորք բաժնի պետի պաշտոնում:

Կոտայքի  մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ  Արման Բաբայանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն:

ԴԱՀԿ մամուլի քարտուղար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter