HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիան Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ է գործուղում Լոռի և Տավուշ

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտնում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան պատրաստվում է աղետի գոտի գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ, որոնք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում:

«Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար:

Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել: Ավելի քան 400 մարդ տարհանվել է: Բազմաթիվ ենթակառուցվածքներ, մասնավորապես ճանապարհներ և կամուրջներ, ինչպես նաև գազատարներ և ջրամատակարարման համակարգեր, վնասվել կամ շարքից դուրս են եկել: Որոշ գյուղերում տներ են փլուզվել, իսկ ցեխը և ջուրը գրեթե երկու մետր բարձրացել են: Հաշվի առնելով աղետի ծավալները, Հայաստանի իշխանությունները օգնություն ստանալու նպատակով դիմել են  Եվրամիության քաղաքացիական պաշտպանութկան (EUCPM) համապատասխան մեխանիզմներին՝ խնդրելով մասնավորապես գործուղել քաղաքացիական շինարարության ոլորտի ճարտարագետներ:

Շվեյցարիան անմիջապես արձագանքել է այս խնդրանքին՝ առաջարկելով համապատասխան օգնություն: Ստանալով Հայաստանի իշխանությունների դրական պատասխանը և շահագրգռությունը, Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) Հայաստան է գործուղում Մարդասիրական օգնության կորպուսի (SHA) թվով ութ մասնագետներ, այդ թվում՝ճարտարագետներ և տեխնիկական մասնագետներ: Նրանք Շվեյցարիայից Հայաստան են մեկնել երեկ երեկոյան՝ նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի իշխանություններին վնասված կամուրջների և այլ ենթակառուցվածքների գնահատման հարցում: 

Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC), որ արդեն իսկ ներկա էր Հայաստանում և Հարավային Կովկասում, հրատապ արձագանքման այս ծրագրի համար նախատեսել է մինչև 500 000 շվեյցարական ֆրանկ աղետի գոտում, որը նաև երկրի ամենակարիքավոր շրջանների թվում է: Միաժամանակ Շվեյցարիան շարունակում է ուշի-ուշով հետևել Եվրոպայում և հարևան երկրներում հեղեղումների իրավիճակին: Շվեյցարիան պատրաստ է արագ արձագանքելու յուրաքանչյուր օգնության դիմումի»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter