HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան մտադիր է դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ

Թուրքիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին, իսկ այդ հարցը կքննարկվի միավորման նախարարների հանդիպմանը, որը նախատեսված է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։

«Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Տեսնենք, թե ինչի կհաջողվի հասնել այս տարի»,- Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերել է South China Morning Post-ը։

Ֆիդանի խոսքով՝ եվրոպական որոշ պետություններ դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ուստի Թուրքիայի իշխանությունները ԲՐԻԿՍ-ը դիտարկում են որպես ինտեգրման այլընտրանքային հարթակ: «Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ ԲՐԻԿՍ-ը, որպես համագործակցության կարևոր հարթակ, լավ այլընտրանք է առաջարկում որոշ այլ երկրների։ ԲՐԻԿՍ-ում մենք ներուժ ենք տեսնում»,- նշել է Ֆիդանը։ 

Ինչպես փոխանցում է South China Morning Post-ը, Ֆիդանը Պեկինում հայտարարել է, որ հույս ունի Ռուսաստանում մասնակցել ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Ակնկալվում է, որ այդ նիստում թեմաներից մեկը կդառնա ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի միանալու հնարավորությունը, որը ՆԱՏՕ-ի անդամ է:

ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպումը Նիժնի Նովգորոդում կկայանա հունիսի 10-11-ը։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ միջոցառումը կանցկացվի ընդլայնված ձևաչափով՝ միավորմանը չանդամակցող երկրների մասնակցության հաշվին:

***

ԲՐԻԿՍ-ը միջպետական միություն է, որը ստեղծվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնությամբ՝ 2006 թվականին։ Միության անվանումը այդ պետությունների անգլերեն անվանումների առաջին տառերով է կազմվել։ Հետագայում այդ կառույցին միացել են նաև Միացյալ Արաբական էմիրությունները, Իրանը, Եգիպտոսն ու Եթովպիան։

Լուսանկարը` evenfh/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter