
Թուրքիան և Ադրբեջանը մինչև 2030 թվականի վերջ երկարաձգել են գազային համաձայնագիրը
Թուրքիան և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա մատակարարելու և մինչև 2030 թվականի ավարտը թուրքմենական գազը Թուրքիա ներկրելու ժամկետը երկարաձգելու մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Բաքու կատարած այցից հետո։
«Բաքու կատարած մեր այցի ժամանակ մենք նոր քայլեր ձեռնարկեցինք բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագրի հիմքը դնելու համար, որը մենք ստորագրել էինք Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկաիլ Ջաբարովի հետ անցյալ ամիս Ստամբուլում: BOTA-ի և SOCAR-ի միջև կնքված չորս համաձայնագրերի շնորհիվ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպա և Նախիջևան, իսկ թուրքմենական գազը կմատակարարվի մեր երկիր: Մենք նաև համաձայնագիր ենք ստորագրել BOTA-ի և AGSC-ի միջև բնական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը ՝ մինչև 2030 թվականի ավարտը երկարաձգելու մասին, որն ավարտվում է այս տարի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բայրաքթարը։
Bakü seyahatimizde, geçtiğimiz ay İstanbul’da Azerbaycan Ekonomi Bakanı Sayın Mikail Cabbarov ile imzaladığımız Doğal Gaz Alanında İş Birliği Anlaşması’nın altyapısını oluşturacak yeni adımlar attık.
— Alparslan Bayraktar (@aBayraktar1) June 4, 2024
BOTAŞ ve SOCAR arasında imzalanan dört anlaşma ile Azerbaycan gazı Türkiye… pic.twitter.com/Hq7VEwwv3y
SOCAR-ի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը կմատակարարվի Բուլղարիա։ «SOCAR-ը և թուրքական BOTA-ն մի շարք պայմանագրեր են կնքել բնական գազի մատակարարման, փոխադրման և տարանցման վերաբերյալ։ Ստորագրված պայմանագրերը Ստորագրված պայմանագրերն ընդգրկում են SOCAR-ի՝ Թուրքիա բնական գազի մատակարարման, Թուրքիայի տարածքով բուլղարական շուկա ադրբեջանական գազի փոխադրման, Նախիջևան գազի մատակարարման և Ադրբեջանի ու երրորդ երկրների տարածքով Թուրքիա թուրքմենական գազի փոխադրման հետ կապված դրույթները»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
Ստորագրված փաստաթղթերի այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Ադրբեջանը 2022 թվականից բուլղարական շուկա գազ է արտահանում Հարավային գազային միջանցքով։
2023 թվականին Բուլղարիային ադրբեջանական գազի մատակարարման ծավալը կազմել է 1,25 միլիարդ խորանարդ մետր, ինչը կրկնակի շատ է, քան 2022 թվականին։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է մատակարարումների ծավալը հասցնել 1,5 միլիարդ խորանարդ մետրի:
Լուսանկարը՝ Բայրաքթարի X-ի միկրոբլոգից
Մեկնաբանել