HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում: Անցած տարիներին կանոնավոր շփումներ են իրականացվել նախարարությունների, դեսպանատների մակարդակով, ակտիվ փոխանակումներ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության եւ շատ այլ ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

«Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը երկու երկրների փոխգործակցությունը գնահատել է արդյունավետ:

«Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարների վերաբերյալ առարկայական քննարկումներ սկսելուն»,- հավելել է խորհրդարանի ղեկավարը:

Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Հայաստան-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կարեւորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Տանյա Ֆայոնը նշել է. «Մենք տեսնում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում»»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter