HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Միխայել Զիբերտին Հայաստան կատարած այցի համար և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ճգնաժամերի կառավարման հետ կապված խնդիրներին և երկկողմ համագործակցությամբ դրանց առավել արդյունավետ արձագանքելու հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter