HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա․ վերջինս մահացել է

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հունիսի 5-ին, ժամը 11:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսն ընկել է քաղաքացի Հ.Հ.-ի (ծնված 1985 թ) վրա։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոբուսի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter