HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Ըստ ԱԺ հաորդագրության՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը եւ ուղղակի վաճառքի ձեւով` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3 մլրդ 790 մլն դրամ, որից 3 մլրդ 777 մլն դրամն ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցներն են: Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները կազմել են 13 մլն 202 հազար դրամ:

Պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 2,6 մլրդ դրամ, իսկ համայնքների բյուջեներ փոխանցվել է 1,1 մլրդ դրամ:

Մեկ մասնավորեցման մասով պրոֆիլի պահպանումն իրականացվել է, իսկ ներդրումները սահմանված ժամկետում չիրականացնելու համար գնորդի նկատմամբ հաշվարկվել է 30 մլն դրամի չափով տուգանք:

Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որի կառավարման լիազորությունը փոխանցվել է Առողջապահության նախարարությանը: Մասնավորեցումից ստացված 3,7 մլրդ դրամ միջոցները նախորդ տարվա համեմատ ավելի են շուրջ 459,94 տոկոսով:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԱԺ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter