
Ն. Ստեփանյան փ. - Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ.- Թոթովենցի փ. խաչմերուկ գիշերային ժամերին փակվելու է
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. - Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. - Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել