HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուրիստական գործակալությունները 30-40 հազ. դրամով վաճառում են վիզաների հերթագրման տեղերը. նամակ ընթերցողից

«Հետքը» ամեն շաբաթ նամակ է ստանում ընթերցողներից, որոնք մտահոգություն են հայտնում Հայաստանում վիզաների կենտրոնի աշխատանքի առնչությամբ։ Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում վիզաների առցանց հերթագրման համակարգում օր ամրագրել՝ փաստաթղթեր ներկայացնելու համար, սակայն տուրիստական կազմակերպությունները համապատասխան գումարի դիմաց նույն համակարգում հաջողությամբ օր են ամրագրում։ Այդ խնդրին ամիսներ առաջ անդրադարձավ նաեւ «Հետքը», սակայն իրավիճակը չի փոխվել։ Այսօր նման մի նամակ ենք ստացել ընթերցող Անահիտ Ավանեսյանից։ Այն ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի «Հետքի» լրագրողներ,

Խնդրում եմ վերլուծել և բարձրաձայնել Վիզաների կենտրոնի փնթի և անպատասխանատու աշխատանքը։ Ամիսներ շարունակ օրը մի 30 անգամ համառորեն առցանց տեղ եմ ման գալիս Լիտվայի դեսպանատուն դիմելու համար (Նիդեռլանդների համար վիզան Լիտվան է հիմա տալիս), լրիվ ապարդյուն։ Իրենց գրավոր գրել եմ մի քանի անգամ, տեղեկացրել, որ հանցավոր խումբ է աշխատում, պրիմիտիվ Script են գրել ու նախօրոք տանում են բոլոր հնարավոր ազատ տեղերը, այնուհետեւ վաճառում մարդկանց վրա 30-40 000 դրամով։ Բացարձակ հետաքրքրություն չի ցուցաբերում վիզաների կենտրոնը, փոխարենը հորդորում են առցանց գտնել տեղ, ինչը իրենք էլ լավ գիտեն, որ գոյություն չունի։

Սրա դեմը պետք է առնել։ Տուրիստական գործակալությունները օգտվում են էս բարձիթողի վիճակից ու անիմաստ գումարներ գանձում մարդկանցից։ Անձամբ ճանաչում եմ լիքը մարդ, ովքեր գնել են տուրիստականից տեղեր։ Սա խայտառակություն է ուղղակի։

Ինքս ծնողներիս եմ ուզում հրավիրել, որ ինձ օգնեն բալիկիս նոր աշխարհ գալու էդ սկզբնական օրերին։ Բայց, փաստորեն, պիտի կոռուպցիոն էս սխեմային մասնակցեմ, որ կարողանամ տեղ ամրագրել։

Հուսով եմ, կանդրադառնաք էս խնդրին։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ Midjourney-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter