HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ

Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։
«Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter